Harazat tshnami актеры имена

Имена

♥️Harazat♥️Tshnami♥️Official Page

Дорогие Подписчики.
Этоя оффицальная группа сериала Harzat Tshnami♥️

———
Здесь вы увидите серии и анонсы каждый день!Новые фотографии актеров и актрис сериала.и не только Harazat Tshnami но еще такого ситкома Full House 😊‼️‼️
Показать полностью.
————
Дата создания группы:01.08.15

Здесь вы увидите :
1.опросы,викторины и т. д.
2.вы сможете общаться на родном АРМЯНСКОМ языке
♥ღ♥
Добро пожаловать в группу!
Очень рады будем Вас видеть.
P.S. Обещаем что здесь вам точно не будет скучно ‼️‼️
С Уважением, Администрация группы.

СРАЗУ В ЧС ЕСЛИ:👇
1.реклама чего либо (сообществ,групп,страниц)
2.оскорбление

♥️Harazat♥️Tshnami♥️Official Page
в сообществе обновилась фотография
♥️Harazat♥️Tshnami♥️Official Page запись закреплена

Լիկա Սալմանյան. «Հաջողությանս գրավականներից մեկն էլ արտաքինս է»
09-04-2014

Սերիալային դերասանուհի Լիկա Սալմանյանը կարճ ժամանակում հայտնի դարձավ և սկսեց իր ճանապարհը հայկական սերիալային արտադրությունում: Տասնյոթամյա դերասանուհին երազում է թատրոնում Ջուլիետին մարմնավորելու մասին: Ամանորին ընդառաջ Լիկայի հետ զրուցեցինք հեռուստատեսությունում հայտնվելու, խաղացած բաց տեսարանների, պլաստիկ վիրահատություների դիմելու, անձնական կյանքի և շատ այլ բաների մասին 🙂
Показать полностью.

— Ինչպե՞ս հայտնվեցիր հեռուստատեսությունում:
— Առաջին քայլերս սկսել եմ որպես պարուհի: Սակայն ծանրաբեռնվածության պատճառով այժմ չեմ զբաղվում դրանով: Նկարահանվեցինք մի տեսահոլովակում, որից հետո առաջարկ ստացա նկարահանվել Սարգիս Առաքելյանի «Արի, արի» երգի տեսահոլովակում: Դրանից հետո առաջարկ ստացա Մենչից` Արմեն Պետրոսյանից` նկարահանվելու «Եռաչափ սեր» սերիալում, որտեղ մարմնավորեցի Անուշիկին: Դրան էլ հաջորդեց «Հարազատ թշնամին»: Ինձ նկարներով էին տեսել, հավանել և հրավիրել` մասնակցելու քասթինգին: Հաճույքով եմ մասնակցել դրանց, քանի որ սիրում եմ այս մասնագիտությունը:
— Այդ դեպքում ինչո՞ւ գնացիր Բժշկական քոլեջ, և ոչ թատերական ինստիտուտ:
— Սկզբում ինձ որպես բժշկուհի էի պատկերացնում: Երբեք չեմ մտածել, որ դերասանուհի կդառնամ, և ինձ դրանով կճանաչեն: Սակայն երբ առաջարկեցին, փորձեցի և հասկացա, որ դա ինձ ավելի մոտ է: Հիմա այլևս չեմ պատկերացնում ինձ որպես բժշկուհի: Դեռ չունեմ դերասանական կրթություն, սակայն առաջիկայում անպայման լրացնելու եմ այդ բացը:
— Ուսումդ տուժո՞ւմ է նկարահանումների պատճառով:
— Քոլեջի դասերը, բնականաբար, տուժում են, սակայն փորձում եմ լրացնել: Բացակաների պատճառով խնդիրներ եմ ունենում. ոմանք զիջում են, ոմանք` ոչ: Շնորհակալ եմ նրանց, ովքեր զիջում են, որովհետև ոչ ոք պարտավոր չէ, սակայն կան բարի, հասկացող մարդիկ, ովքեր ընդառաջում են:
— Մասնագիտական կրթություն չունենալը խանգարո՞ւմ է նկարահանման հրապարակում:
— Իհարկե, լավ կլիներ, եթե ունենայի համապատասխան կրթություն: Այդ դեպքում ամեն ինչ շատ ավելի հեշտ ու լավ կլիներ: Ես անպայման կունենամ կրթություն և կլրացնեմ այդ բացը:
— Ո՞րն է ամենամեծ սխալը, որ արել ես նկարահանման ժամանակ:
— Մի բան կա, որի համար շատ եմ զղջում: Միշտ մտածում եմ այդ մասին. երբ նկարահանվում էինք «Եռաչափ սեր» սերիալում, ու ես պետք է «ռեպլիկ» տայի, դրա փոխարեն հեռախոսով «sms» էի գրում: Իհարկե, շատ կարևոր բան էր պատահել, որ այդպես վարվեցի, սակայն մինչև հիմա սրտիս դարդ է եղել: Ներողություն եմ խնդրում, քանի որ, կարծում եմ, ամեն դեպքում կարելի էր ավելի լուրջ վերաբերել: Միգուցե դա մասնագիտական փորձի պակասից էր. չեմ կարող ասել:
— Այս ընթացքում դերասանական խաղում աճ գրանցե՞լ ես:
— Երբ նայում էի «Եռաչափ սեր» սերիալը, հիասթափվում էի ինձնից, հիմա չեմ ասում, թե ինձ մոտ ամեն ինչ կատարյալ է, սակայն նկատում եմ այդ աճը:
— Ժամանակին ընդունվել էիր Սունդուկյան թատրոնին կից ստուդիա: Սա լավ հնարավորություն էր լրացնելու մասնագիտական կրթության բացը: Ինչո՞ւ որոշեցիր դուրս գալ:
— Քննություն տվեցի, ընդունվեցի, սակայն չկարողացա գնալ դասերին, քանի որ ժամանակի խնդիր ունեի: Հասկացա, որ չեմ հասցնելու գնալ և մտածեցի, որ եթե պետք է գնամ ու այդ կրթությունը թերի լինի, ինձ պետք չէ:
— Հիմնականում բարի կերպարներ ես մարմնավորել: Դա քեզ համար նշանակություն ունի՞:
— Որախ եմ դրա համար: Կարծում եմ` դա ինձ ավելի մոտ է: Չեմ ուզում ինձ գովել, սակայն ինձ ավելի սրտակից են այդպիսի դերերը:
— Իսկ չար կերպար կհամաձայնե՞ս խաղալ:
— Պետք է ծանոթանամ կերպարին: Եթե զգամ, որ իմը չէ, չեմ անի, ուղղակի անելու համար: Չգիտեմ` ինչքանով եմ այս դերս լավ խաղում, սակայն ինձ դուր է գալիս: Չեմ ասում, թե ամեն ինչ իդեալական է, սակայն եթե զգամ, որ չեմ կարողանում, չեմ նկարահանվի:

Читайте также:  Диктант по русскому языку 6 класс на тему имя прилагательное

— Ի՞նչ է քեզ տվել հայտնիությունը. դրա ազդեցությամբ ինչ-որ բաներ փոխվե՞լ են քո կյանքում:
— Հաճելի է, որ փողոցում ինձ ճանաչում են, բայց որոշակի բարդույթ ունեմ. հնարավոր է` նախկինում ինչ-որ տեղում լինեի, հիմա` ոչ: Սակայն խոշոր հաշվով ես դրանից չեմ փոխվել, ինչի համար շատ ուրախ եմ:
— Իսկ ընկերներդ ի՞նչ կարծիքի են այդ մասին:
— Շրջապատիս մարդիկ էլ են ասում, որ այն եզակի մարդկանցից եմ, ում չի սպառնացել աստղային հիվանդությունը:
— Ընկերական շրջապատդ փոխվե՞լ է հայտնի դառնալուց հետո: Շատերին թվում է, թե հայտնի մարդն է փոխում իր շրջապատը, սակայն հաճախ հակառակն է լինում, երբ կողքիններդ, չհանդուրժելով հաջողություններդ, հեռանում են:
— Ընկերներս ավելացել կամ պակասել են, սակայն դա աշխատանքիս հետ կապ չունի: Նման բան չի եղել, եթե լինի, ուրեմն չարժե նման մարդկանց հետ շփվել:
— Իսկ ընկերներիդ ցանկը համալրվե՞լ է հայտնի մարդկանցով:
— Անկեղծ ասած, ես շատ քիչ մարդու եմ ինձ մոտ թողնում, որովհետև շատ դժվար եմ վստահում և այդ հարցերում շատ ուշադիր եմ: Իմ իրական ընկերները մի քանիսն են: Հայտնի ընկերներ ունեմ, սակայն անուններ նշել չեմ ցանկանում:
— Հայտնիությունը հաճախ խլում է մարդու անձնական կյանքը: Ոմանց դուր է գալիս և օգտագործում են դա, ոմանց` ոչ: Ինքդ ավելի աչալո՞ւրջ ես, թե ում հետ որտեղ կհայտնվես:
— Անկեղծ ասած, այդ ամենն ինձ շատ է բարկացնում: Չեմ սիրում, երբ խոսում են իմ անձնականից, որովհետև եթե մի բան կոչվում է անձնական, դա միայն քոնն է: Կարծում եմ` դրանից ավելի հետաքրքիր բաներ կան: Ես հիմնականում շատ շփում չունեմ տղաների հետ: Ամեն դեպքում, այո, որոշակի մտավախություններ ունեմ. եղբորս հետ զբոսնելիս էլ մտածում եմ, որ գուցե մարդիկ երևակայեն ու սկսեն խոսել: Ինձ բազմիցս նշանել են, ամուսնացրել, բաժանել:
— Քո և երգահան Ռիչարդ Մադլենյանի հարաբերությունները շատ են քննարկվում, դրան ինչպե՞ս ես վերաբերում: Ամեն դեպքում կա՞ նման բան:
— Ինչպես ասացի` ատում եմ, երբ քննարկում են անձնական կյանքս: Գուցե շատերին տարօրինակ թվա, սակայն ես չեմ սիրում խոսել այդ մասին:
— Շատերը չեն հավատում, որ տասնութ տարեկան ես: Քեզ ավելի մեծ են համարում: Տարիքից մեծ երևալը քեզ ուրախացնո՞ւմ, թե՞ տխրեցնում է:
— Դա ինձ համար չափանիշ չէ. ո´չ ուրախացնում է, ո´չ տխրեցնում: Ես տասնութ տարեկան եմ և ոչինչ չեմ կարող փոխել: Մարդիկ ասում են, որ թե´ տեսքով, թե´ մտածելակերպով ավելի հասուն եմ. եթե այդպես է, ես մեղավոր չեմ:

Читайте также:  Что означает имя мельхиор

Источник

Оцените статью
Имя, Названия, Аббревиатуры, Сокращения
Добавить комментарий

Adblock
detector